Արցախում տարին ավարտում են առաջին մեծ բնակարանամուտով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
««Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով զոհված հարազատ ունեցող, տեղահանված և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող առաջին ընտանիքները Ստեփանակերտի նորակառույց թաղամասում ստացել են կահավորված բնակարաններ՝ այսպիսով տալով մեծ ծրագրի պաշտոնական մեկնարկը: Առաջիկա օրերին և գալիք տարիներին այսօրինակ արարողությունները դառնալու են հաճախակի:
Արցախը հայկական ու հարատև պահելու հիմնական նախապայմանը մեր այստեղ ապրելն ու արարելն է: Ուստի, մեր հայրենի հողում տուն կառուցելու ԱՀ կառավարության ծրագիրը միայն ընդլայնվելու է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀ կառավարության և համայն հայության աջակցությամբ», - հայտարարել է Հարությունյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100883