Հայաստանում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 540 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 535 650, վերջին մեկ օրում` 4669 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4250 պացիենտ: Մեկ օրում նվազել է 181-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 330 841 անձ` վերջին մեկ օրում 248 անձ:
Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7950 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1499 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100785