Հայաստանում դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 152 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 997 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 509 795, վերջին մեկ օրում` 6756 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5301 պացիենտ: Մեկ օրում նվազել է 8-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 329 281 անձ` վերջին մեկ օրում 153 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7921 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/100518