Այժմ հիմնական անհանգստությունները կապված են Սիրիայում իրանական ազդեցության հետ: ՌԴ-ն կարող է դուրս բերել զորքերը Սիրիայից, այդ ժամանակ Սիրիայում կուժեղանա Իրանի ազդեցությունը: Սիրիան Իրանին տրամադրելու է Լաթաքիայում ռազմակայան, իսկ դա արդեն անհանգստացնելու է Իսրայելին և ՌԴ-ին, փոխանցում է Milliyet-ը:
Իրանը հանդիսանում է ՌԴ-ի տարածաշրջանային մրցակից: Պուտինը Սիրիայում հասել է իր նպատակներին՝ պաշտպանելով Ասադին: Իրանի ներկայությունը Սիրիայում սրում է ՌԴ-ի հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ:
Իսրայելը վերջին շրջանում ավելացրել է հարվածները Սիրիայում Իրանի ռազմական օբյեկտներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45624