ԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը փետրվարին կազմել Է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար): Այդ մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը:
Դա բացասական հաշվեմնացորդի ռեկորդային ցուցանիշ է հաշվարկների վարման ժամանակաշրջանում: Նախորդ առավելագույնն արձանագրվել է 2012 թվականի փետրվարին եւ կազմել 231,7 միլիարդ դոլար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44311