ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը փետրվարին հասել է ռեկորդային 234 մլրդ դոլարի

202

ԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը փետրվարին կազմել Է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար): Այդ մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը:


Դա բացասական հաշվեմնացորդի ռեկորդային ցուցանիշ է հաշվարկների վարման ժամանակաշրջանում: Նախորդ առավելագույնն արձանագրվել է 2012 թվականի փետրվարին եւ կազմել 231,7 միլիարդ դոլար:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...