ԱՄՆ-ն չի ցանկանում Թուրքիային մատակարարել F-35 կործանիչներ այն պարագայում, եթե Անկարան ՌԴ-ից գնի S-400 համակարգեր, փոխանցում է Neue Zürcher Zeitung-ը:
Մոսկվայի հետ գործարքը բարդացնում է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները: ԱՄՆ-ն մտահոգ է, որ Մոսկվան կարող է գաղտնիքներ իմանա կապված F-35-ի հետ:
Թուրքիայի հարցերով փորձագետ Սթիվեն Կուկը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Ըստ նրա, Թուրքիան այսօր չի հանդիսանում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը: Անկարայի հետ ԱՄՆ-ն կարող է սահմանափակ համագործակցել:
Նշվում է, որ Թուրքիայի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելը թանկ կնստի անվտանգային, տնտեսական և այլ իմաստներով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44036