Տնտեսական խնդիրների ֆոնին Թուրքիան ցանկանում է ավելացնել իր ռազմական և տիեզերական արդյունաբերության արտահանման հնարավորությունները:
Սկսած 2013թ.-ից Թուրքիան ավելացրել է ռազմական և տիեզերական ապրանքների արտահանման ծավալները 68 տոկոսով:
Թուրքիայի համար սպառման հիմնական շուկան է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Գերմանիան, Օմանը, Քաթարն ու Նիդերլանդները:
Բալկանյան երկրները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել թուրքական զենքերի նկատմամբ:
Իսկ ռազմա-ծովային զինատեսակների առումով Անկարայի գործընկերներ են Պակիստանն ու Մալազիան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43972