Թուրքիան ցանկանում է ավելացնել ռազմական արդյունաբերության արտահանման ծավալները

Տնտեսական խնդիրների ֆոնին Թուրքիան ցանկանում է ավելացնել իր ռազմական և տիեզերական արդյունաբերության արտահանման հնարավորությունները:


Սկսած 2013թ.-ից Թուրքիան ավելացրել է ռազմական և տիեզերական ապրանքների արտահանման ծավալները 68 տոկոսով:


Թուրքիայի համար սպառման հիմնական շուկան է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Գերմանիան, Օմանը, Քաթարն ու Նիդերլանդները:


Բալկանյան երկրները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել թուրքական զենքերի նկատմամբ:
Իսկ ռազմա-ծովային զինատեսակների առումով Անկարայի գործընկերներ են Պակիստանն ու Մալազիան:

Տպել

Загрузка...