Պոմպեո. Վաշինգթոնն ու դաշնակիցները «մինչև վերջին իրանցին կվտարեն Սիրիայից»

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգթոնն ու դաշնակիցները «մինչև վերջին իրանցին կվտարեն Սիրիայից»:


Պոմպեոն կոչ է արել դաշնակիցներին համախմբվել ընդդեմ Իրանի:


«Ժամանակն է, որ հին թշնամանքներին վերջ տանք հանուն տարածաշրջանի բարօրության: ԱՄՆ-ն կօգտագործի դիվանագիտությունն ու դաշնակիցների հետ համագործակցությունը մինչև վերջին իրանցին Սիրիայից վտարելու, տառապյալ սիրիացի ժողովրդին խաղաղություն ու կայունություն բերելու համար»,-ասել է Պոմպեոն:


Բացի այդ, պետքարտուղարն իր խոսքում անդրադարձել է նախկին նախագահ Բարաք Օբամային՝ հայտարարելով, որ նրա կառավարման օրոք Իրանն ուժեղացրել է իր ազդեցությունը տարածաշրջանում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40932