Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ծանոթացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգթոնում:
«Ծանոթացել եմ Վաշինգթոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ի զարմանս` նա շատ բաց, ուրախ ու առանց երկրի առաջին դեմքերին բնորոշ ձևերի մարդ»,- գրել է Facebook-յան իր էջում Լապշինը:
Նա նաև ավելացրել է, թե ակնկալում է իր ու Արմեն Սարգսյանի լուսանկարների մասով ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը, թե` «Նավթաստանի հետախուզությունը լուսանկարներ է հայտնաբերել, ուրեմն Լապշինը հաստատ փող է ստացել դաշնակցականներից»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32890