Ալեքսանդր Լապշինը Վաշինգթոնում ծանոթացել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ

323

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ծանոթացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգթոնում:

«Ծանոթացել եմ Վաշինգթոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ի զարմանս` նա շատ բաց, ուրախ ու առանց երկրի առաջին դեմքերին բնորոշ ձևերի մարդ»,- գրել է Facebook-յան իր էջում Լապշինը:

Նա նաև ավելացրել է, թե ակնկալում է իր ու Արմեն Սարգսյանի լուսանկարների մասով ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը, թե` «Նավթաստանի հետախուզությունը լուսանկարներ է հայտնաբերել, ուրեմն Լապշինը հաստատ փող է ստացել դաշնակցականներից»:

Տպել

Загрузка...