Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ սիրիական Մանբիջից հետո թուրքական ԶՈւ-ի հաջորդ թիրախը կլինեն Քոբանին և Ղամիշլին, գրում է թուրքական «Յուրթ» պարբերականը։
Յըլդըրըմը շեշտել է, որ տվյալ տարածքներում քրդական ջոկատները բավականին հզորացել են՝ նաև ԱՄՆ-ի աջակցությամբ։ Նա նշել է, որ թուրքական ԶՈւ-ն կմնա տարածքում, մինչև այնտեղ լիիրավ անվտանգության հաստատումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ԶՈւ-ն անցել է սիրիական Մանբիջի հետ կապված՝ ԱՄՆ-ի հետ ավելի վաղ համաձայնեցված գործողությունների իրականացմանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32650