Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա–հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ հունիսի 24–ի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինքը կարող է ներկայացնել սոցհարցման այնպիսի տվյալներ, որոնք կխանգարեն Էրդողանի քունը։
Ընթացիկ սոցհարցումները ցույց են տալիս, որ գործող նախագահի վարկանիշը 50%–ից ցածր է, իսկ դա բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար։
Եթե Ինջեն հաղթի, նա բախվելու է երկու խնդրի` վերցնել Արդարություն և զարգացում կուսակցության հսկողության տակ գտնվող վարչակազմը, ինչպես նաև լուծել տնտեսական ճգնաժամի հարցը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31894