Քաղաքագետ. Փաշինյանն աստիճանաբար տարանջատվելու է Մոսկվայից

Չնայած ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի `ՌԴ–ի հետ բարեկամությունը պահպանելու մասին հավաստիացումները շատերը շարունակում են կասկածներ և մտահոգություն հայտնել։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը։

Ըստ նրա, Փաշինյանն իշխանության եկավ Սերժ Սարգսյանի կլանից համաժողովրդական դժգոհության ֆոնին`արևմտյան հատուկ ծառայությունների աջակցությամբ։

Նա նշել է, որ Փաշինյանը հասկանում է, որ չի կարող միանգամից բացասական կարծիք հայտնել ՌԴ–ի մասին` ժողովուրդը նրան չի հասկանա։ Նա աստիճանաբար իշխանության մեջ է ներդնում ռուսաֆոբ քաղաքական գործիչների, որպեսզի Մոսկվայի հետ հարաբերությունների խզման համար հող նախապատրաստի։

Քաղաքագետը հավելել է, որ շուտով Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ–ի անդամ, իսկ հաջորդը սկսելու են ՀՀ–ին «մշակելու» գործողությունը, եթե Մոսկվան քայլեր չձեռնարկի։


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/31844