Թուրքմենական գազը Տրանսկասպյան գազամուղի իրականացման դեպքում կօգնի Թուրքիային դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրումը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ռոբերտ Քաթլերը։
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր կլինի կյանքի կոչել Տրանսկասպյան գազամուղը։
Ըստ նրա, Թուրքմենստանն ու Ադրբեջանը պաստրաստ են խողովակաշար կառուցել Կասպից ծովի հատակով` միջինասիական գազն եվրոպական շուկաներ արտահանելու համար։
Նա նշել է, որ թուրքմենական գազն Եվրոպա արտահանելու ուղղություններից մեկն էլ անցնում է Տրանսկասպյան խողովակաշարով`Թուրքիայի տարածքն էլ կօգտագործվի, որպես տարանցիկ գոտի։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27568