ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Այս մասին ԱՊԱ-ի թղթակցին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ից:
«Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը, համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Իսկ մինչ այդ համանախագահները առանձին կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ներկայումս ռուսաստանցի համանախագահը իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերոջ հետ աշխատում են հանդիպման վայրի և ժամկետի հստակեցման ուղղությամբ»:
Հիշեցնենք, ավելի վաղ հարևան երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ նոյեմբերի 16-ին կհանդիպի համանախագահների հետ Մոսկվայում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24260