29.03.2024
Էրդողան. Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի ապագայի համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մինսկի խումբը ծրագրում է մինչ տարեվերջ կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Այս մասին ԱՊԱ-ի թղթակցին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ից:


«Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը, համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել երկու երկրների  արտգործնախարարների հանդիպումը: Իսկ մինչ այդ համանախագահները առանձին կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ներկայումս ռուսաստանցի համանախագահը իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերոջ հետ աշխատում են հանդիպման վայրի և ժամկետի հստակեցման ուղղությամբ»:


Հիշեցնենք, ավելի վաղ հարևան երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ նոյեմբերի 16-ին կհանդիպի համանախագահների հետ Մոսկվայում:

Հայ-վրացական վարժանք Լուսակերտում. ինչպե՞ս համատեղ արձագանքել քիմիական հարձակումներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար