Դոնալդ Թրամփը կոչ է արել հանրապետականներին չեղարկել առողջապահության ռեֆորմը` Obamacare–ը հաջորդ շաբաթ, ինչպես նաև անմիջապես նրան փոխարինող գտնել։ Մինչ այդ, Obamacare–ի չեղարկումը համարվում էր Թրամփի`ԱՄՆ–ի նախագահի պաշտոնում «առաջին քայլը»։
Թրամփը հանրապետականներին կոչ է արել չեղարկել Obamacare–ը և գտնել դրան փոխարինող։ Այդ մասին նա նշել է The New York Times–ին տված հարցազրույցում։
«Մենք պետք է գործող զբաղվենք. Obamacare կատաստրոֆիկ երևույթ էր»,–նշել է նա։
Ինչպես նշում է թերթը, Թրամփի դիրքորոշում խաթարում է հանրապետականների պլանները, ովքեր ցանկանում էին արագ հրաժարվել Obamacare–ից, սակայն նախատեսում էին սպասել երկու–երեք տարի`մինչև առողջապահական նոր համակարգի ներդնումը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14207