Կառավարությունն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանված ուսանողներին աջակցության ծրագիրը
Անդրեասյանը նշել է, որ հաջորդ տարվանից այս ուսանողների համար կգործի միջին որակական գնահատականի շեմը:
26.09.2024Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում որոշում է կայացրել փոփոխություններ կատարել երկակի նշանակության ապրանքների արտահանման օրենսդրության մեջ։ Այս փոփոխությունները նպատակ ունեն դյուրացնել արդեն իսկ փորձաքննություն անցած և երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումները։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը պահանջում են համապատասխան լիցենզիաների և թույլտվությունների ստացում։ Այս կատեգորիաներին ապրանքների պատկանելիությունը որոշելու համար ձեռնարկատերերը պատվիրում են դրանց փորձաքննությունը հավատարմագրված կազմակերպություններում։
Հայրապետյանը ընդգծեց, որ փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասը չի համարվում ռազմական կամ երկակի նշանակության, սակայն գործընթացը պետք է անցնել մաքսային հայտարարագրման համար, ինչը հանգեցնում է ֆինանսական և վարչական ծախսերի։ Մեկ օրվա ընթացքում հրատապ փորձաքննության դեպքում վճարը կարող է հասնել մինչև 60 հազար դրամի։
ՊԵԿ-ն արդեն հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակության չհամարվող ապրանքների ցանկը։ Սակայն օրենքում ամրագրված չեն այս ցանկի համար ապրանքների ընտրության սկզբունքները, դրա թարմացման հաճախականությունը և ապրանքը ցանկում ներառելու իրավական հետևանքները։
Օրինագծի նպատակն է ստեղծել իրավական հիմք արդեն փորձաքննություն անցած և երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման համար, ինչպես նաև պարզեցնել մաքսային ձևակերպումները այդ ցանկի հիման վրա։ Սա թույլ կտա կրճատել լրացուցիչ վարչական և ֆինանսական ծախսերը և բարելավել գործարար միջավայրը, հատկապես տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների համար։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կոչ արեց ձեռնարկատերերին ծանոթանալ ՊԵԿ-ի կայքում հրապարակված ցանկերին՝ մաքսային ձևակերպումների ժամանակ լրացուցիչ ժամանակի և ֆինանսական ռեսուրսների ծախսից խուսափելու համար։
Անդրեասյանը նշել է, որ հաջորդ տարվանից այս ուսանողների համար կգործի միջին որակական գնահատականի շեմը:
26.09.2024Վստահ եմ, որ տարածաշրջանի երեք երկրների համագործակցության արդյունքում մենք կկարողանանք մի շարք հաջողված ծրագրեր իրականացնել։
25.09.2024Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունը և կոչ է անում միջազգային գործողությունների:
20.09.2024