Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում որոշում է կայացրել փոփոխություններ կատարել երկակի նշանակության ապրանքների արտահանման օրենսդրության մեջ։
26.09.2024Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրի ընդլայնման մասին: Նոր որոշման համաձայն, ևս 180 ուսանող հնարավորություն կստանա կրթաթոշակի տեսքով ուսման վարձի փոխհատուցում ստանալու:
Անդրեասյանը նշել է, որ հաջորդ տարվանից այս ուսանողների համար կգործի միջին որակական գնահատականի շեմը: Նախորդ տարի այս որոշման շրջանակներում առաջին կիսամյակում 1834 ուսանողի ուսման վարձ է փոխհատուցվել, իսկ երկրորդ կիսամյակում բուհական մակարդակում ուսանողների թիվն աճել է մինչև 2134-ի:
Ինչ վերաբերում է քոլեջների ուսանողներին, ապա առաջին կիսամյակում արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող 919 ուսանողի է փոխհատուցվել, իսկ երկրորդ կիսամյակում նրանց թիվը հասել է 1133-ի:
"Այս որոշումը վերաբերում է քոլեջներում և բուհերում սովորող հազարավոր ուսանողների, ովքեր կարող են վստահ լինել, որ համապատասխան ֆինանսական աջակցությունն առկա է, և իրենք կարող են կենտրոնանալ իրենց ուսման որակի վրա", - ընդգծել է նախարարը:
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում որոշում է կայացրել փոփոխություններ կատարել երկակի նշանակության ապրանքների արտահանման օրենսդրության մեջ։
26.09.2024Վստահ եմ, որ տարածաշրջանի երեք երկրների համագործակցության արդյունքում մենք կկարողանանք մի շարք հաջողված ծրագրեր իրականացնել։
25.09.2024Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունը և կոչ է անում միջազգային գործողությունների:
20.09.2024