27.09.2024

Հայաստանն ու ԱՄՆ քննարկել են բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:


Զրուցակցները քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Շեշտել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։


Գրիգորյանը հայտնում է, որ հանդիպմանն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին։

Թեմայի այլ նորություններ