ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքները՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա ասել է նախագահների հաջորդ հանդիպման ամսաթիվը հայտնի չէ.
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հստակ ամսաթիվը հայտնի չէ: ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կնպաստեն կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսության շարունակությանը և կշարունակեն աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման համար»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9992