«3+3» ձևաչափը պետք է դրական ազդակներ ավելացնի տարածաշրջանի երկրների հարաբերություններին

«3+3» ձևաչափը պետք է դրական ազդակներ ավելացնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններին։  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։


Նրա խոսքով, սա երկխոսության և կարծիքների փոխանակման հնարավորություն է այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են տարածաշրջանի բոլոր երկրներին։


«Մենք ձևաչափը տեսնում ենք որպես մի բան, որը պետք է դրական ազդալներ ավելացնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններին»,- հավելել է Կոպիրկինը։


VERELQ-ը հիշեցնում է, որ «3 + 3» ձևաչափի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, կայացել է փոխարտգործնախարարների մակարդակով դեկտեմբերի 10-ին Մոսկվայում (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա): Ավելի վաղ Վրաստանը հայտարարել էր, որ չի նախատեսում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99906