Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նախարար կնշանակվի «Իմ քայլը» խմբակցության նախկին քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
Ինչ վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանին, ապա ըստ մամուլի՝ նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ: Ավելի վաղ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանն ազատվել էր այդ պաշտոնից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99735