Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը ոչ մի քարտեզով ՀՀ տարածքում չի եղել․ Ռուբինյան

Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը ոչ մի քարտեզով ՀՀ տարածքում չի եղել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:


Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ԶՈՒ-երը հետ քաշվեցին Խորհրդային Հայաստանի սահմաններ: Եվ դա իրենք գիտեն ու պնդում ենք այնքանով, որքանով գիտեն, որ Սև լճի հատվածում ադրբեջանցիները ապօրինի կերպով ներխուժել են ՀՀ տարածք.


"Որպեսզի ես հնարավորություն ունենամ լեգիտիմ կերպով հայտարարելու, այդ թվում և միջազգային հանրությանը, որ Սև լճի հատվածում, Վերին Շորժայում կամ նույն Իշխանասարի մոտ գտնվող հատվածում ադրբեջանցիները ագրեսիա են կիրառել ու ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, ես պիտի նաև ֆիքսեմ, թե ի՞նչն եմ անվանում ՀՀ տարածք",- փորձեց պարզաբանել նա, բայց չհրապարակեց, թե որտեղից դա գիտի, հիմքը որն է:


Կրկնեց՝ խորհրդային որևէ քարտեզով Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը ՀՀ տարածքում չի եղել: Հարցին՝ այդ դեպքում ինչի՞ համար է պետք դեմարկացիայի գործընթաց, եթե իշխանությունը, փաստորեն, հստակ գիտի, թե որտեղով են անցնում ՀՀ սահմանները, Ռուբինյանը նշեց, որ գոյություն ունի, օրինակ, հայ-վրացական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով տասնյակ տարիներ զբաղվող հանձնաժողով:


Ինչ վերաբերում է այդ ճանապարհի հատվածում Ադրբեջանի կողմից տեղադրված մաքսակետին, Ռուբինյանն ասաց, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Հայաստան կատարած այցից հետո ասել էր, որ երեք երկրների փոխվարչապետերի հանձնաժողովը քննարկում է տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը հետևյալ տրամաբանությամբ, որ դրանք պետք է լինեն ամբողջությամբ այն երկրի ինքնիշխանության տակ, որի տարածքով անցնում են.


"Դրանից հետո, ըստ իմ գնահատականի, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում մաքսատան  տեղադրումը Ադրբեջանի ռեակցիան էր այս փաստի ֆիքսմանը: Ես կարծում եմ, որ մինչ այդ Ադրբեջանը Գորիս-Կապանի ճանապարհը փորձում էր ներկայացնել, որպես իր կողմից տրված ճանապարհ՝ միջանցքային տրամաբանությամբ, որի դիմաց նա ուզում էր ստանալ մեր կողմից տրվող ճանապարհ միջանցքային տրամաբանությամբ: Այդ մաքսակետի տեղադրումը նեգատիվ է, որովհետև խնդիրներ է առաջացրել քաղաքացիների համար, բայց դա այդքան էլ վատ փաստ չէ, որովհետև ոչ թե մենք մտանք Ադրբեջան միջանցքային տրամաբանությամբ, այլ Ադրբեջանը մտավ մեր ոչ միջանցքային տրամաբանության մեջ",- ասաց նա:


Հարցին, թե ինչու չեն հրապարակում այդ քարտեզները, որպեսզի նման բարդ պարզաբանումների կարիք չլինի, Ռուբինյանն արձագանքեց՝ բոլոր ռազմավարական քարտեզները հո չե՞ն կարող հրապարակել: Եվ շեշտեց՝ նաև, որովհետև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսված չէ և նույնիսկ դրա  մեկնարկի շուրջ պայմանավորվածություն դեռ չկա, հետևապես ճիշտ չէ քարտեզները նախապես հրապարակել:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99614

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel