Փոխվարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի։


Կառավարության, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ փոխվարչապետը մասնակցել է Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարված հոգեհանգստի կարգին և ծաղիկների խոնարհմամբ ու ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99558