Խոսքերն ավելորդ են. համացանցը քննարկում է Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրուցում է։

Զրուցակից- Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․


Ալեն Սիմոնյան – Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում։


Զրուցակից - Այսպիսի բաներ, որ ասում են, մարդկանց մեջ․․․


Ալեն Սիմոնյան - Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, էդ զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։


Զրուցակից - Պաշտպանել հայրենիքը։


Ալեն Սիմոնյան - Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են...


Զրուցակից - Կուզեմ ձեզնից լսեմ։


Ալեն Սիմոնյան - էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։


Զրուցակից - Ինձ շատ ա հետաքրքրում սա։


Ալեն Սիմոնյան - Որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ։


 



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99555