Ջորջ Քլունին մերժել է թուրքական ավիաընկերության գովազդում նկարահանվելու առաջարկը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Armenian National Committee of America) շնորհակալություն է հայտնել դերասան Ջորջ Քլունիին թուրքական ավիաընկերության գովազդում նկարահանվելուց հրաժարվելու համար:


«Շնորհակալություն Ջորջ Քլունիին Turkish Airlines-ի գովազդում 35 մլն դոլարով նկարահանումներից հրաժարվելու համար։ Թուրքական ավիաընկերությունները, որոնց բաժնետոմսերի 49 տոկոսը անմիջականորեն պատկանում է Թուրքիային, Էրդողանի թունավոր ռեժիմին, ներգրավված են մարդկանց առեւտրին եւ ծայրահեղական, ջիհադիստական վարձկանների անդրսահմանային փոխադրմանը», – ասված է ANCA-ի ֆեյսբուքյան տեքստում:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99523