Հայաստանի և Արցախի ազգային հերոսի դուստրը երդվել և ստացել է պատգամավորական մանդատ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի և Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, դեկտեմբերի 7-ին երդվել և ստացել է պատգամավորական մանդատը:


Կրպեյանը խորհրդարանում փոխարինեց Գորիսի ընտրություններում հաղթած և ներկայումս կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանին: Այն պետք է երդում տար դեռ նախորդ քառօրյայի շրջանակներում,սակայն ընդդիմության հայտարարած բոյկոտի պատճառով երդման օրը ստիպված էին հետաձգել։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99510