Փորձագետը երևանյան դեպքերի մասին. Ռուսամետ Հայաստանը՝ ոսկոր է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կոկորդում

Երևանում ոստիկանական բաժանմունք գրաված մարդկանց գլխավոր պահանջը՝ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն է, որը ՀՀ-ում, հասարակության որոշ շերտի մոտ համարվում է ազգային հերոս:

Սեֆիլյանը ժամանել է Լիբանանինց, ձևավորել է առանձին գումարտակ և մասնակցել է Լեռնային Ղարաբաղում պատերազմին: Պաշտպանի նրա կերպարը դեռևս ընկալվում է հայ հասարակության կողմից: Այդ մասին հայտարարել է ՌԻՍԻ-ի Կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթաևը:

Նրա խոսքով, եթե վերլուծենք բոլոր տարրերը, ապա ամերիկյան սեգմենտն այս իրադարձություններին չի մասնակցել, քանի որ ռեժիմից արտախորհրդարանական ուժերի մոտ դժգոհության առիթներ կան:

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը ամենամեծն է տարածքով և ամենաազդեցիկն է Անդրկովկասում: ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցններն իրենց շահերն ունեն ՀՀ-ի մեծ ու փոքր բնակավայրերում: Նրանք վերլուծում են ամեն ինչ մանրակրկիտ և ավելի լավ գիտեն, թե ինչ է կատարվում, քան ՀՀ նախագահի աշխատակազմի շատ կառույցներ, փոխանցում է Правда.Ру-ն:

Աթաևը նշել է, որ ՀՀ-ը համարվում է ոսկոր Թուրքիայի կոկորդում, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի երազանքն է՝ ներկա գտնվել ՀՀ-ում և այժմ ամեն ինչ արվելու է ՀՀ-ի ու ՌԴ-ի մերձեցումը թույլ չտալու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9949