Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի տարածքների մաքրման եւ ականազերծման աշխատանքները, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուս խաղաղապահները, մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները Մարտակերտի շրջանում սահմանազատման գծի մոտ ամեն օր աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկի և ականների որոնման, բնակավայրերի, գյուղատնտեսական տարածքների և ընտանի կենդանիների արոտավայրերի հարակից տարածքների մաքրման ուղղությամբ:
Ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծող ինժեներ-սակրավորների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99443