Երևանում միջազգային համաժողով է ընթանում ՀՀ և ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչների մասնակցությամբ

Դեկտեմբերի 6-ին Երեւանում անցկացվում է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաները» միջազգային գիտաժողովը։


Այն անցկացվում է ՀՀ ԱԻՆ եւ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետեւանքների վերացման նախարարության համագործակցության շրջանակներում։


Մասնավորապես, Հայաստան է ժամանել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորությամբ։


Պատվիրակությունը կայցելի նաեւ Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոն՝ երկրաշարժի հետեւանքների վերացման սցենարով միջազգային վարժանքին մասնակցելու համար, որից հետո տեղի կունենա դեպարտամենտի հերթական նիստը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99436