Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում: Մասնվորապես, հանդիպելով ընդունող երկրի իշխանություններին, խնդրում են օգնել «խաղաղության դարաշրջանի» բացման համար:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
"Այսինքն՝ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս լուծված է և Հայաստանի առաջնահերթությունն այլևս Արցախը չէ (ինչպես նկատում եք, սա Բաքվի թեզն է):
Ընդունող երկրներում սա ընկալվում է Արցախից ամբողջությամբ հրաժարվելու դիրքորոշում, որին ի պատաախան սովորաբար հնչում է «դե, եթե Արցախն այլևս ձեզ պետք չէ, կենտրոնանանք այլ հարցերի վրա» պատասխանը:
Այսինքն, գոնե արտաքին աշխարհի համար իշխանությունները պարզ են դարձնում, որ Արցախի մնացած հատվածը որևէ կերպ պահելու կարիք չունեն", - գրել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99407