Այսօր Ուկրաինայի Կիև քաղաքում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) 18-րդ լիագումար ժողովին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընտրվել է՝ որպես EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահող։
Նշված ցանցի փոխնախագահող է ընտրվել Չեխիայի հեռահաղորդակցության հանձնաժողովը (CTU): Հարկ է նշել, որ EaPeReg ցանցի կազմում են Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99374