Թուրք ուժայինները ռազմական օպերացիա են սկսել երկրի արևելյան Աղր, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:
Ինչպես հայտնում է ermenihaber-ը, նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունները իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:
Գործողությունն իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հատուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Օպերացիային մասնակցում է 790 ուժային:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99362