Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 977 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 389 456 վերջին մեկ օրում` 6 484 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11 405 պացիենտ. մեկ օրում նվազել է 182-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 319 476 անձ` վերջին մեկ օրում 995 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 7 644 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 452 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99328