Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
«Վարչապետը պարբերաբար հանդիպում է խմբակցության հետ, եւ սա հերթական հանդիպումներին էր։ Բնականաբար, առաջնահերթ խոսվել է անվտանգային հարցերի, Սոչիում տեղի ունեցած հանդիպման մասին եւ այլն»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, գրում է NEWS.am-ը:
Աղազարյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99315