ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը մոտ ապագայում ուղիղ շփումներ կունենան:
Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստին", ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ մի շարք հարցերի շուրջ "անկեղծ" զրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կզեկուցեն դրա արդյունքների Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներին, նշել է Բլինքենը:
"Ես և արտգործնախարար Լավրովը անկեղծ զրույց ունեցանք տարբեր հարցերի շուրջ։ Մենք պայմանավորվել ենք արդյունքների մասին հայտնել մեր նախագահներին, որոնք հնարավորություն կունենան խոսել անմիջապես մոտ ապագայում", - հայտարարել է Բլինքենը Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99312