Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպումը կայացել է Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում, փոխանցում է «Սպուտնիկ»-ը։
Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Կովկասում, և պետքարտուղարը «ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջեւ ուղիղ երկխոսության վերսկսումը»:
Ավելի վաղ Սոչիում կայացել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները, որոնց արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի եւս մեկ հանդիպում նախատեսված է դեկտեմբերի 15 – ին Բրյուսելում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99304