Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում։
«Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախարարները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որում, ի թիվս այլ բաների, ողջունվում են Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը», - ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար տեսնել ԵԱՀԿ ԱԳՆԽ ներկայիս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքները, այդ թվում՝ քաղաքական հռչակագիրը, որը չի հաջողվում ընդունել արդեն ավելի քան 10 տարի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99300