Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո: Այս են վկայում ՖԻԴԵ–ի կայքում առկա նորացված տվյալները՝ Լևոն Արոնյանն արդեն ներկայացնում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան:
Նշենք, որ հայ գրոսմայստերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 2771 միավորով 8-րդ տեղն է զբաղեցնում:
VERELQ-ը հիշեցնում է, որ Լևոն Արոնյանն այս փետրվարի վերջին հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից, բայց հավաստիացրեց, որ հեռվից շարունակելու է հնարավորն և անհնարինն անել իր երկրի համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99288