Հայաստանում դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 558 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 578 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 382 972, վերջին մեկ օրում` 9 013 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 12 016 պացիենտ. մեկ օրում նվազել է 182-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 318 481 անձ` վերջին մեկ օրում 716 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7 631 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 450 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99229