Ջուրը թանկացավ հունվարից, էլեկտրաէներգիան էլ կթանկանա փետրվարից

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից խմելու ջրի սակաագինը թանկացավ 20 դրամով: Հավանաբար էլեկտրաէներգիայի սակագինն էլ կթանկանա փետրվարից: «Հրապարակ»-ի հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ դա մոտ օրերս պարզ կլինի։


Հարցին՝ ի՞նչ հիմքով է բարձրանալու, Բաղրամյանը նշել է՝ հիմքերը կներկայացնեն մի քանի օրից.


"Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, եւ ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում։ Մենք ամեն տարի գրություններն ստանում ենք ընկերություններից, տեսնում ենք՝ ինչ խնդիրներ կան իրենց մոտ, ինչ ֆինանսական վիճակ է, ըստ դրա հաշվում ենք ու տեսնում ենք՝ վերջնական սպառողների գործող գներն ապահովո՞ւմ են, արդյոք, էդ գումարներն ապահովելու համար, թե՞ չէ։ Եթե չեն բավարարում, հարց է առաջանում, որ էդ չափով բարձրացվի",- պարզաբանել է նա։


ՀԾԿՀ նախագահը նշել է՝ եթե էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում լինի, ապա կլինի 2022-ի փետրվարի 1-ից։


Դե իսկ գազի մասով էլ սակագնի փոփոխությունը կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասով.


"Դրանք շաղկապված են իրար հետ։ Ես ենթադրում եմ, որ որոշակի նաեւ այլ գործոններ կան, բացի Հրազդան-5-ը։ Բայց առյուծի բաժինը Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված լինելու",- հավելել է Բաղրամյանը։


Մանրամսները՝ սկզբնաղբյուրում: 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99224