Դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեն:
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, նաև տեղի կունենան մի շարք երկկողմ հանդիպումներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99200