Ռոման Բաղդասարյանի հայտարարությամբ կզբաղվի Արցախի ԱԱԾ-ն

Արցախի դատախազությունն Արցախի Ազգային անվտանգության ծառայությանը է փոխանցել բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը՝ հետագայում այն ուսումնասիրելու նպատակով:


Այս մասին հայտնում են Արցախի դատախազության մամուլի ծառայությունից։


Նշվում է, որ նոյեմբերի 30-ին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում Ռոման Բաղդասարյանը մեղադրել է արցախցի սպաներին ու գեներալներին Մատաղիսում 200 մարդու սպանելու մեջ:


«Հանցագործության մասին տվյալ հաղորդումն ուղարկվել է Արցախի Ազգային անվտանգության ծառայություն ՝ հետագա ուսումնասիրության համար», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99177