ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում, Անդրկովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ Ժնեւի քննարկումների համանախագահներից մեկն է:
Այս մասին ասված է ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին նվիրված Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Կարծում ենք, որ ցանկացած հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, հաստատված ձեւաչափերի շրջանակներում, հակամարտության կողմերի շահերի անմիջական մասնակցությամբ եւ հաշվառմամբ», - ընդգծում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99176