Թուրքիայի ԱԳՆ-ն դեմ է Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի երկրների պատժամիջոցներին

Թուրքիայի ԱԳՆ-ն չի պաշտպանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին Ռիգայում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։


"Մեր կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը, ինչպես անցյալում չեն լուծել դրանք։ Մենք տեսել ենք, թե ինչպես են պատժամիջոցներ կիրառվել տարբեր երկրների, երբեմն Թուրքիայի դեմ, բայց դա խնդիր չի լուծում", - ասել է Չավուշօղլուն։


Նրա խոսքով՝ պետք է ճիշտ հավասարակշռություն գտնել Ռուսաստանի հետ հարաբերություններում։


"Եթե պատժամիջոցների փոխարեն մենք ընտրում ենք Ռուսաստանի զսպումը, ապա այն պետք է նպատակային լինի։ Բայց մենք, որպես Թուրքիա, հավատում ենք զսպման եւ երկխոսության միջեւ ճիշտ հավասարակշռությանը։ Միայն պատժամիջոցների օգնությամբ մեզ չի հաջողվի օգնել Ուկրաինային կամ այլ երկրի", - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99147