Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցեղասպանության ճանաչման օրինագիծը կքննարկի երկրորդ ընթերցմամբ

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում։


Միացյալ Թագավորության Համայնքների պալատում երկրորդ ընթերցումը նախապես նշանակված Է դեկտեմբերի 10-ին:


«Սա մի փուլ է, որտեղ խորհրդարանի անդամները կարող են քննարկել օրինագծի սկզբունքները։ Տեղի կունենան քննարկումներ, թե ոչ, կախված է այդ օրվա խորհրդարանի օրակարգից», - ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացվել է Պահպանողական կուսակցության անդամ Թիմ Լոուտոնի կողմից։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99139