Հրդեհ Լիճքում. այրվել է անասնագոմ, մոտ 6000 հակ անասնակեր, անկել՝ մոտ 700 ոչխար

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում:


ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


Ըստ նախնական տվյալների՝ այրվում են անասնագոմ, մոտ 6000 հակ անասնակեր, անկել է մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99134